ԲՀԿ-ն չի մասնակցելու հետընտրական զարգացումներին

«Հրապարակի» տեղեկություններով, ԲՀԿ-ն, անկախ ընտրությունների արդյունքներից, որեւէ կերպ չի ներգրավվելու հետընտրական զարգացումների մեջ, չի մասնակցելու որեւէ բողոքի ակցիայի, որոնք պատրաստվում են իրականացնել ՀԱԿ-ը եւ մնացյալները, այդ թվում եւ չի մասնակցելու արդեն իսկ հայտարարված մայիսի 9-ի նախախորհրդարանի միտինգին:

«Ծառուկյանն ինչո՞ւ պետք է Օսկանյանի համար միտինգ անի»,- հարցնում են որոշ ԲՀԿ-ականներ, մանավանդ որ, ըստ նրանց, կա նախնական պայմանավորվածություն ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի ղեկավարների մակարդակում, որ ԲՀԿ-ն է լինելու երկրորդ տեղում, որովհետեւ, որքան էլ որ իշխող կուսակցության «ուղեղային կենտրոնները» գտնում էին, որ պետք է հասնել նրան, որ երկրորդ տեղում լինի «Բարեւ, Երեւան» դաշինքը, եւ մայրաքաղաքում առանձին վերցրած տեղի ունենա ԵԺԿ երեք կուսակցությունների միասնություն’ եվրաինտեգրման «դրոշի» ներքո, «Ժառանգությունը» չի ձգում’ ոչ սոցիալական հարցումներով եւ ոչ էլ իր պահվածքով:

«Մենք մեկ այլ վտանգի առջեւ ենք կանգնած. մայիսի 5-ի ընտրություններից հետո կուսակցության որեւէ թեւը, ըստ ամենայնի, կլքի կուսակցությունը, հիմա դժվար է ասել, թե որը, բայց որ էսպես շարունակվել չի կարող, դա հաստատ է»,- ասաց ԲՀԿ մեր զրուցակիցը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում