Բաքվում ընդհարվել են ադրբեջանցի եւ ռուս ֆուտբոլասերները

Հոկտեմբերի 15-ին Բաքվում ընդհարում Է տեղի ունեցել ադրբեջանցի եւ ռուս ֆուտբոլասերների միջեւ’ ֆուտբոլի աշխարհի առաջնության այստեղ կայանալիք Ադրբեջան-Ռուսաստան ընտրական խաղի սկզբից մի քանի ժամ առաջ:

 Ադրբեջանցի ֆուտբոլասերներին դուր չեն եկել Բաքվի փողոցներով քայլող ռուս ֆուտբոլասերների վանկարկումները, որոնք նվիրված Էին իրենց թիմին, իսկ ռուսներին՝ տեղացի բնակիչների ձեռքերում եղած դանակները:

Ընդհարումը երկար չի տեւել եւ երկու թիմերի երկրպագուները արագ բաժանվել են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում