Նոր iPad-երի շնորհանդեսն իջեցրել Է Apple-ի բաժնետոմսերի արժեքը

Nasdaq սակարանում Apple-ի բաժնետոմսերի գնանշումները վերջին առեւտրաշրջանի արդյունքներով իջել են 0,29 տոկոսով՝ մեկ արժեթղթի դիմաց մինչեւ 519,87 դոլար: Ընկերության կապիտալացումը նվազել Է 1,57 միլիարդ դոլարով՝ մինչեւ 472,3 միլիարդ դոլար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:

Հոկտեմբերի 22-ին կայացած սակարկությունների նախօրյակին բաժնետոմսերի արժեքը կազմում Էր 528,22 դոլար. դրանք բացվել են նվազմամբ մինչեւ 523,25 դոլար, իսկ առեւտրաշրջանի ընթացքում (նախ iPad պլանշետների նոր շարքի շնորհանդեսի եւ հետագայում բուն միջոցառման սպասումների ֆոնին) արժեթղթերի արժեքն իջել Է մինչեւ 509,3 դոլար, գնանշումների անկման խորությունը հասել Է 3,5 տոկոսի:

Apple-ը ներկայացրել Է iPad պլանշետային համակարգչի նոր տարբերակը՝ iPad Air-ը: Այս մոդելը կշռում Է 450 գրամ եւ 20 տոկոսով բարակ Է ստանդարտ iPad-ից:

Սան Ֆրանցիսկոյում կայացած շնորհանդեսի ընթացքում կորպորացիան նաեւ ներկայացրել Է MacBook Pro նոր համակարգիչները՝ Retina դիսփլեյով: Դրանք նույնպես կլինեն ավելի թեթեւ եւ բարակ եւ 200 դոլարով պակաս կարժենան, քան նախորդ տարբերակները:

Ընկերությունը նաեւ հայտարարել Է, որ իր նոր գործառնական համակարգը՝ Mavericks OS X-ը, մատչելի կլինի անվճար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում