ԱՄՆ իշխանությունները միլիոնավոր դոլարներ են պարտք հանգուցիալներին

Տվյալների Էլեկտրոնային պահոցների սխալների պատճառով ԱՄՆ-ի իշխանությունները միլիոնավոր դոլարների լրահատկացումներ են տրամադրում մահացած մարդկանց, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Washington Post-ին:

Ըստ թերթի տեղեկատվության՝ վերջին մի քանի տարում սոցիալական ապահովման վարչությունը հանգուցյալ ստացողներին վճարել Է 133 միլիոն դոլար: Երկրի կենսաթոշակային համակարգերը նույն ժամանակահատվածում «մեռած հոգիներին» օժանդակել են 400 միլիոն դոլարի չափով: Եվս 4 միլիոն դոլար սոցիալական ծառայությունները փոխանցել են այն տների ջեռուցման եւ օդորակման համար, որտեղ մի ժամանակ ապրել են հանգուցյալները: Իր հերթին, առողջապահության համակարգը 2011 թվականին նրանց բուժման համար տրամադրել Է 23 միլիոն դոլար:

Ինչպես գրել Է հրատարակությունը, թույլ տրված բյուրոկրատական սխալների պատճառով ԱՄՆ-ում հայտնվել են երկու եզակի սոցիալական խմբեր՝ «մահացած ողջեր» եւ «ողջ մեռածներ»: Առաջին խումբն այն մարդիկ են, որոնք մահացել են, բայց, ըստ համերկրային փաստաթղերի՝ համարվում են ողջեր: Նրանց շարունակում են տրամադրել արտոնություններ, որոնց մեծ մասից օգտվում են հարազատները:

Երկրորդ խմբի մարդիկ ողջ են, բայց ըստ Էլեկտրոնային պահոցների՝ նշվում են որպես մեռածներ, եւ նրանց վիճակը շատ ավելի բարդ Է: Այսպես, Յուտայի նահանգի բնակիչներից մեկը եկել Է սոցիալական ապահովության տեղական վարչություն, բայց դա պաշտոնյաների համար բավարար չի եղել, եւ նրանք պահանջել են, որ նա թղթի թերթի վրա գրի. «Ես ողջ եմ», հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում