Ուղղակի որոշեցի մասնակցել քվեարկությանը և մասնակցեցի.Հրանտ Բագրատյան

Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը մասնակցեց Վերահսկիչ պալատի նախագահի նշանակման քվեարկությանը: Չնայած նոյեմբերի 11-ին ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարել էր, որ խմբակցությունը չի մասնակցի քվեարկությանը, Հրանտ Բագրատյանն, այնուամենայնիվ, քվեարկեց, որից հետո պատասխանեց լրագրողների հարցերին: «Ես ուղղակի ինքս ինձ համար որոշեցի մասնակցել քվեարկությանը և մասնակցեց ի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա:

Բագրատյանը հրաժարվեց մանրամասնել, թե ինչպես է քվեարկել: «Ես սովորաբար քվեարկությունից հետո չեմ բարձրաձայնում, թե ինչպես եմ քվեարկել»,- նշեց նա՝ ընդգծելով, որ Իշխան Զաքարյանի նշանակումից այնքան էլ շատ սպասելիքներ չունի:

Ազգային ժողովում ընթանում է ՎՊ նախագահի նշանակման փակ քվեարկությունը: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նախօրոք հայտարարել էր, որ խմբակցությունը քվեարկությանը չի մասնակցի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում