Իշխան Զաքարյանը վերընտրվեց ՎՊ նախագահի պաշտոնում

Իշխան Զաքարյանը վերընտրվեց Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում: Ազգային ժողովում ավարտվել է Վերահսկիչ պալատի նախագահի քվեարիկությունը, որի արդյունքում ձայների մեծամասնությամբ Իշխան Զաքարյանի թեկնածությունը հաստատվել է: ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը ներկայացրեց քվեարկության արդյունքները: «Վերահսկիչ պալատի պաշտոնում Իշխան Զաքարյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 88 պատգամավոր, դեմ՝ 13»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Սուքիասյանը:

ՎՊ նորընտիր նախագահ Իշխան Զաքարյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ նախագահին իրեն կրկին այդ պատասխանատու պաշտոնում առաջադրելու համար: «Շնորհակալություն եմ հայտնում նաև Ազգային ժողովին վստահության համար և բոլորիս մաղթում եմ արդյունավետ աշխատանք»,- նշեց Զաքարյանը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 6-ին գրություն էր ուղարկել Ազգային ժողով Վերահսկիչ պալատում Իշխան Զաքարյանի թեկնածությունը հաստատելու համար: Պատգամավորները ՎՊ նախագահին ընտրեցին փակ քվեարկությամբ: Իշխան Զաքարյանը ևս 6 տարի կզբաղեցնի ՎՊ նախագահի պաշտոնը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում