Բելաջիոյի Գրիշը մտածում է

Չորրորդ իշխանություն»-ը շարունակում է Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակի մասին հարցեր ուղղել ԱԺ պատգամավորներին: Օրերս թերթի թղթակիցը փորձել է մեկնաբանություն ստանալ ԱԺ պատգամավոր Գրիգոր Մարգարյանից՝ Բելաջիոյի Գրիշից:

Հարցին՝ տեղյա՞կ է, որ ՀՀ քաղաքացիների սոցիալական դրությունը գնալով վատանում է, իսկ այս ձմեռն ավելի է ծանրացնելու ժողովրդի վիճակը, նկատի ունենալով սպասվող նոր թանակցումները և գազի սակագնի բարձրացումը, պատգամավորը ընդամենը արձագանքել է. «Իհարկե տեղյակ եմ: Շատ վատ ա, որ թանկացումներ են գնում: Շատ բարդ է և ճիշտ հարց եք տալիս: Իհարկե, մտածելու տեղիք ա տալիս»:

Այսքանից հետո, սակայն պատգամավորը չի հավատում սոցիալական բունտի կամ ապստամբության հնարավորությանը: «Ես չեմ կարծում, որ դա կարող ա դառնալ բողոքի մեծ ալիք: Իհարկե, գիտենք, որ կան սոցիալական շերտեր, որ բողոքում են»,-ասել է պատգամավորը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում