Պուտինի այցի կազմակերպման համար 60 հոգանոց պատվիրակություն է ժամանել Երևան

«Երեկ Ռուսաստանի դաշնությունից Հայաստան է ժամանել մոտ վաթսուն հոգանոց պատվիրակություն, որը զբաղվելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեկտեմբերին 2-ին սպասվող հայաստանյան այցի նախապատրաստական աշխատանքներով»:

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ պատվիրակության անդամները երեկ տեղավորվում էին երևանյան հյուրանոցներում, նրանց հիմնական մասը կանգ է առել «Արմենիա Մարիոթ»-ում: Սա ՌԴ նախագահի այցի շրջանակներում Հայաստան այցելող ռուսների ընդամենը տասը տոկոսն է:

«Ինչպես հայտնել էինք, սպասվում է, որ Պուտինի այցի օրերին ՌԴ-ից Հայաստան են գալու 600 հոգի: Երեկ Հայաստան ժամանածների մեջ բարձրաստիճան պաշտոնյաներ չկան: Ըստ որոշ տեղեկությունների, ՀՀ է բերվել նաև ՌԴ նախագահի զրահապատ մեքենան»,-գրել է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում