Հայաստանում սպասվում է «տաք» ձմեռ

Հաշված օրեր անց մեկնարկող ձմեռը հանրապետությում նորմայից շեղումներ չի արձանագրի թե տեղումների քանակով, թե օդի ջերմաստիճանի բարձրացման տեսանկյունից: Նոյեմբերի 22-ին հրավիրված ասուլիսում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմեդ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը նշեց, որ գալիք ձմռան առանձնահատկությունն այն է, որ հանրապետությունը կգտնվի միջերկրակ ան ծովից ներթափանցած ցիկլոնի ներքո, որը կարտահայտվի ժամանակ առ ժամանակ տեղումների տեսքով: Ներթափանցած ցիկլոնը լեռնային շրջաներում կարտահայտվի ձյան տեսքով, իսկ առանձին բարձր լեռնային շրջաններում’ ձնածածկույտի առաջացմամբ: Հանրապետության առանձին հատվածներում կդիտվի նաև մառախուղ:

«Աշնան երեք ամիսներին հանրապետությունում օդի միջին ամսական ջերմաստիճանը հիմնականում նորմայի մոտ է եղել’ մի փոքր նաև դրական շեղումներով: Ոչ մի էքստրեմալ շեղումներ չեն գրանցվել: Օդի խոնավությունն էլ բավական է եղել»,-նշեց Սուրենյանը:

Նրա խոսքով’ դեկտեմբերի 1-ից հանրապետությունում տեղումները կդադարեն և դեկտեմբերի 1- 4-ը կդիտվի հիմնականում առանց տեղումների եղանակ:

«Ջերմային ֆոնում առաջիկա օրերին նույնպես փոփոխություններ են սպասվում. նոյեմբերի 30-ի ցերեկը և դեկտեմբերի 1-ի գիշերը օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով»,- տեղեկացրեց նա:

Սուրենյանի խոսքով’ հանրապետությունը ձմռան ամիսներին տարբեր տարիների կտրվածքով ծայրահեղ դրսևորումներից անմասն չի մնացել: Եղել է տարի, երբ Շիրակում’ Աշոցքի շրջանում, օդի ջերմաստիճանը նվազել է’ հասնելով 46 աստիճանի: Դիտարկվել է նաև հակառակ երևույթը, երբ հունվարին Արարատյան դաշտում օդի 20-25 աստիճան տաքություն է գրանցվել:

«Այս ձմռան առաջին տասնօրյակում օդի ամսական միջին ջեմաստիճանը նորմային մոտ կլինի, նորմայից, տեղումների քանակը’ նորմայից ավելի: Ունենալու ենք միջին կլիմայական ձմռանից տաք ձմեռ»,- ասաց Սուրենյանը:

Դեկտեմբերի առաջին տասնօրյակը տաք է լինելու, իսկ երկրորդ և երրորդ տասնօրյակում կդիտարկվի ամենացուրտ ետղանակը, լեռնային շրջաններում ջերմաստիճանը կհասնի 18-23 աստիճան ցրտի, նախալեռներում’ 17-18-ի, իսկ Արարատյան դաշտավայում’ 10-15 –ը: Լեռնային շրջաններում կձավորվի կայուն ձնածածկույտ:

Բանախոսը տեղեկացրեց, որ ձմռան ամենատաք եղանակը կգրանցվի հունվար-փետրվարին, երբ ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 2-3 աստիճանով: Ձյան ծածկի առավելագույն բարձրությունը կգրանցվի հիմնականում Ապարանում, Հրազդանում, Ջերմուկում: Պատասխանելով այն հարցին, թե երբ երևանցիները առաջին ձյունը վայելելու հնարավորություն կունենան, Սուրենյանը նշեց, որ դեկտեմբերի առաջին տասնօրյակում ձյուն չի կանխատեսվում:

Հիդրոմեդ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալի գնահատմամբ’ առատ տեղումները բարերար ազդեցություն կթողնեն նաև գյուղատնտեսական ոլորտի վրա:

Հայաստանում վերջին տարիներին ամենացուրտ ձմեռը գրանցվել է 2008 թվականին, երբ օդի ջերմաստիճանը Արարատյան դաշտում մի քանի օր շարունակ հասել էր 23-28 աստիճանի: 2013 թվականի ձմեռը իր տեսակով կկրկնի 2010-2011 թթ. օրինակը, երբ ջերմստիճանը նորմայից առավել բարձր էր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում