ՌԴ-ն Իտալիային Է արտահանձնել Աշոտ Եդիգարյանին

Ռուսաստանը Իտալիային Է արտահանձնել ծնունդով Մոլդովայից Աշոտ Եդիգարյանին, որին կասկածում են այդ երկրի բնակիչներից մեկի սպանության եւ նրա երեք ընկերների վերքեր հասցնելու մեջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին, դեկտեմբերի 13-ին հաղորդել Է ՌԴ-ի ՆԳ նախարարությունը:

«2012 թվականի ապրիլին ծնունդով Մոլդովայից Աշոտ Եդիգարյանը անձնական ատելության հողի վրա գնդակահարել Է Իտալիայի մի բնակչի, ինչպես նաեւ վիրավորել նրա երեք ընկերների: Հանցագործությունը կատարելուց հետո նա թաքնվում Էր, բայց բացահայտվել ու կալանավորվել Է Ռուսաստանի տարածքում»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Եդիգարյանը փորձել Է Սոչիից Քիշնեւ մեկնել երթուղային ավտոբուսով, բայց ձերբակալվել Է Ռուսաստանի սահմանին:

Այս պատմության այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում