ՀՀԿ գրասենյակում «Հայաստանի ինտեգրումը Եվրասիական տարածքում » թեմայով քննարկում է տեղի ուցել

Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, ՀՀԿ գրասենյակում տեղի ունեցավ քննարկում «Հայաստանի ինտեգրումը Եվրասիական տարածքում» թեմայով, այս մասին տեղակցնում է կուսկացության պաշտոնական կայէջը:

Քննարկումը անցկացնում էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Քննարկմանը ներկա էին ՀՀԿ խորհրդի անդամներ, ԱԺ պատգամավորներ, նախարարներ, փոխնախարարաներ, մարզպետներ, ոլորտի մասնագետներ:
Էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալը՝ Կարինե Մինասյանը, ներկայացրեց Մաքսային միությանը ՀՀ ինտեգրման բանակցային գործընթացների ժամանակագրությունը, կառավարության կատարած աշխատանքը, ՀՀ կառավարության հետագա քայլերը, Մաքսային միությանը և միասնական տնտեսական տարածքին Հայաստանի անդամակցության դրական և բացասական կողմերը: Քննարկման ընթացքում հնչեցին հարցեր և առաջարկություններ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում