Չինաստանը կրկնակի նվազեցրել է Հայաստան արտահանվող բջջային հեռախոսների քանակը

Չինաստանից Հայաստան ներկրվող բջջային հեռախոսների, ձայնի, պատկերի կամ այլ տվյալների ընդունման (հաղորդման) սարքավորումների քանակը հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ամիսների համեմատ նվազել է 2 անգամ և կազմել 267.4 հազար հատ: 2012թվականի հունվար-սեպտեմբերին Չինաստանից Հայաստան է ներկրվել 548 հազար հատ բջջային հեռախոս:

Ներկրված սարքավորումների մաքսային ընդհանուր արժեքը գերազանցել է 16.2 միլիոն դոլարը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ’ ընթացիկ տարվա ինն ամիսներին Հայաստան է բերվել ընդհանուր 342.7 հազար հատ բջջային հեռախոս կամ այլ նմանատիպ սարքավորում, որի 78 տոկոսը՝ Չինաստանից:

Նախորդ տարվա հունվար-սեպտեմբերին մեր երկիր էր ներկվել 810.2 հազար հատ բջջային հեռախոս, ձայնի, պատկերի կամ այլ տվյալների ընդունման (հաղորդման) սարքավորում, որի շուրջ 68 տոկոսը՝ դարձյալ Չինաստանից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում