Խնդիրների դեպքում քաղաքացիներին կաջակցի «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո»-ն

ԱՊՊԱ պայմանագիր կնքելու հարցում ապահովագրական ընկերություններին դիմելու ժամանակ խնդիրներ ունենալու դեպքում բոլոր քաղաքացիները կարող են դիմել Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ-ից: Քաղաքացիները խնդիրների դեպքում կարող են դիմել ընկերության գրասենյակ’ Հանրապետության 22 հասցեով կամ զանգահարել (010) 580034, (010) 580043թեժ գծի հեռախոսահամարներով: Համաձայն «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի’ ԱՊՊԱ պայմանագիր կնքելու իրավունք ունեցող ապահովագրական ընկերությունը պարտավոր է ԱՊՊԱ պայմանագիր կնքել օրենքով ԱՊՊԱ պայմանագիր ունենալու պարտավորություն ունեցող յուրաքանչյուր անձի հետ, ով կդիմի իրեն’ վերջինիս նախընտրած պայմաններով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում