Բակո Սահակյանը պարգևատրել է Արցախի էներգետիկայի ոլորտի երախտավորներին

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 21-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի’ ԼՂՀ էներգետիկ համակարգի զարգացման գործում ունեցած ավանդի, երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար եւ մասնագիտական տոնի կապակցությամբ «Երախտագիտություն» մեդալով պարգեւատրվել են ոլորտի մի շարք երախտավորներ:

Ինչպես  տեղեկացրին ԼՂՀ աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, պարգևատրվածների թվում են «Արցախէներգո» ՓԲԸ տրանսֆորմատորների վերանորոգման արտադրամասի պետ Արկադի Բաղդասարյանը, «Արցախհէկ» ԲԲԸ արտադրական վարչության պետ Սլավա Գաբրիելյանը, «Արցախհէկ» ԲԲԸ տեխնիկական տնօրեն Արմեն Գասպարյանը, «Արցախէներգո» ՓԲԸ Ստեփանակերտի մասնաճյուղի գլխավոր ճարտարագետ Վալերի Ծատրյանը, «Արցախէներգո» ՓԲԸ Հադրութի մասնաճյուղի տնօրեն Էլմիր Նավասարդյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում