Վազգեն Մանուկյանը կվերանշանակվի Հանրային խորհրդի նախագահի պաշտոնում

Թուրքիայի ԱԳ նախարար Ահմադ Դավութօղլուի հետ հանդիպած Վազգեն Մանուկյանը, ըստ «Հրապարակ»-ի աղբյուրների, մինչ Նոր տարի պետք է ևս մեկ անգամ «նշանակվեր» Հանրային խորհրդի նախագահ, սակայն արդեն ոչ թե նախագահի հայեցողությամբ, այլ ըստ օրենքի:

Բանն այն է, որ արդեն տևական ժամանակ է, ինչ պատրաստ է «Հարային խորհրդի մասին» օրենքը, որով ընդարձակվում են ՀԽ լիազորությունները, թե ԱԺ-ում, թե գործադիր մարմնում: Սպասվում էր, որ դեկտեմբերին այն կընդունվի, ՀԽ անդամ Խոսրով Հարությունյանը, ըստ այդ օրենքի, կառաջարկեր Վազգեն Մանուկյանի թեկնածությունը խորհրդի նախագահի պաշտոնում, սակայն օրենքը, ըստ «Հրապարակ»-ի աղբյուրների, քննարկման կդրվի գարնանը’ ապրիլ-մայիսին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում