Սանտա Կլաուսն արդեն ավելի քան 3 միլիարդ նվեր Է բաժանել

Սանտա Կլաուսը, որը դեկտեմբերի 24-ին սկսել Է Ծննդյան տոների իր ճանապարհորդությունը, արդեն ավելի քան 3 միլիարդ նվեր Է բաժանել, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Հյուսիսային Ամերիկայի մայր ցամաքի օդատիեզերական պաշտպանության հրամանատարությանը (NORAD): Սանտա Կլաուսը դեկտեմբերի 24-ին Ծննդյան տոների շրջագայության Է մեկնել Հյուսիսային բեւեռից, որպեսզի ամբողջ աշխարհի երեխաներին շնորհավորի Սուրբ Ծննդյան առթիվ եւ նվերներ հանձնի նրանց: Սանտայի՝ ինը եղջերուներից բաղկացած լծվածքը գլխավորում Է Ռուդոլֆ եղջերուն: Ռուդոլֆի կարմիր քիթը կողնորոշիիչ Է ծառայում NORAD-ի ռադարների համար:

«NORAD-ը հետեւում Է Սանտային» ծրագիրը գործարկվել Է 1955 թվականին, երբ Կոլորադոյի նահանգի խոշոր հանրախանութներից մեկը գովազդ Էր տեղադրել Սանտա Կլաուսին զանգահարելու՝ երեխաներին ուղղված կոչով: Սակայն հայտարարության մեջ նշված հեռախոսահամարում սխալ Էր սպրդել, եւ Սանտայի փոխարեն հեռախոսազանգերին ստիպված պատասխանել Է մայրցամաքի հակաօդային պաշտպանության հրամանատարության (NORAD-ի նախորդի) թեժ գծի գործարկուն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում