ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ է նշանակվել Արթուր Առաքելյանը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ’ Արթուր Առաքելյանը նշանակվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, այս մասին որոշումը ՀՀ վարչապետը ստորագրել է’ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում