Հայաստանի վարչապետը հաջորդ տարի կառավարության համար լարված աշխատանք է կանխատեսում

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն աշխատանքային առումով 2013 թվականը գնահատում է ծանր և նշում, որ այս տարի իրականացվել է մեծածավալ աշխատանք:

«Ըստ հաշվետվությունների տեսնում ենք, որ կատարվել է մեծածավալ աշխատանք և բավականին ծանր տարի էր: 2014 թվականը մենք սկսելու ենք մեր հանրությանը գերակա խնդիրների ներկայացմամբ և ըստ այդ գերակա խնդիրների, որ մենք ձեզ հետ հաստատեցինք, 2014 թվականին սպասվում է բավականին լարված աշխատանք, որպեսզի կատարենք բոլոր այն խոստումները, պարտավորությունները, որոնք ստանձնում ենք ձեզ հետ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կառավարության’ այս տարվա վերջին նիստում դիմելով գործադիր մարմնի ներկայացուցիչներին՝ նշեց ՀՀ վարչապետը:

Տիգրան Սարգսյանը կառավարության բոլոր անդամներին մաղթեց հաջողություններ, որպեսզի այն բոլոր ծրագրերը, նպատակները, որ նրանք դրել են իրենց առջև, ի կատար ածվեն: Վարչապետի խոսքով՝ բոլոր այդ ծրագրերն ունեն մեկ նպատակ՝ բարձրացնել երկրի սոցիալ-տնտեսական վիճակը, բարելավել քաղաքացիների կյանքը, կենսամակադակը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում