ՀՀ ներկրվող բոլոր խմորիչներն ու բարելավիչները անցնում են համապատասխան փորձաքննություն. ՍԱՊԾ

ՀՀ ներկրվող բոլոր խմորիչները, փխրեցուցիչները և բարելավիչները մինչ Հայաստան ներկրվելը և Հայաստանում անցնում են համապատասխան փորձաքննություն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից:

«Բարելավիչ» և «խմորիչ» հասկացությունները տարբեր են: Դրանց առանձին արտադրատեսակներ օգտագործվում են տարբեր նպատակներով: Փխրեցուցիչը հացաթխման արտադրությունում չի օգտագործվում: Այն օգտագործվում է հրուշակեղենի արտադրությունում, քանի որ պարունակում է շաքարային և յուղային զանգվածներ: Բարելավիչի կիրառումը կազմում է 0.2-0.5% ալյուրի զանգվածի նկատմամբ, որը թույլ է տալիս ստանալ բարձր ծակոտկենություն, հեշտացնում է տեխնոլոգիական գործընթացը, բարձրացնում գազագոյացման և գազապահման ընթացքը, բարելավում է արտադրանքի տեսքը: Բարելավիչների չափից ավ ելի օգտագործումը բացասական ազդեցություն է թողնում հացի տեսքի և որակի վրա, ինչպես նաև դրանց մեծ քանակությամբ օգտագործումը նպատակահարմար չէ ֆինանսական տեսանկյունից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում