Շանթ Հարությունյանի որդին հոր անունից պայքարի կոչ է անում

Շանթ Հարությունյանի որդի՝ Շահեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հոր անունից շնորհակալություն է հայտնել և վերջինս խոսքը փոխանցել համախոհներին: Գրառումն հետևյալն է՝

Հայրս’ Շանթ Հարունթյունյանը ուզում է շնորհակալություն հայտնել Դատապարտյալների հիվանդանոցի պետ’Աշոտ Խաչատրյանից լավ վերաբերմունքի համար: Նաև շնորհակալ է ամբողջ անձնակազմից մասնավորրապես’Դավիթ Հովհաննեսյանից, բոլոր դատապարտյալներից’ Գառնիկից և մնացածից լավ և ջերմ ընդունելության համար:
Շանթ Հարությունյանը ողջունում է բոլոր հակաիշխանական քայլերը: Ասում է կապ չունի Ռոբերտ Քոչարյանը կլինի թե ուրիշները,պետք է բոլորով տապալենք իշխանությունը:Իսկ հետո թող ժողովուրդը ընտրի իր կառավարությանը: Բոլորս էլ ՀՀ քաղաքացիներ ենք,և ունենք պայքարելու իրավունք: Ասում է իմ համար կարևոր է Եվրոմիության և Մաքսային միության հարցերը,բայց իմ համար ավելի կարևոր է մարդկային գաղափարները:Մարդիկ փչացած են և չեն կարողանում տարբերել բարին և չարը:Նրանց համար ազնիվը և ոչ ազնիվը նույն արժեքներն են:Պետք է կարողանան իրենք իրենց փոխել,իսկ փոխվելու դեպքում ընտրություն կատարելը կլինի հեշտ և կլինի ճիշտ:
Կրկին պնդում է,որ 3000-5000 վճռական,անվախ տղամարդ դուրս գա փողոց և պայքարի,ներկա մեր իշխանութունը թղթե տնակի պես կքանդվի:
Բարևներ է փոխանցում բոլորին:
Հ.Գ. Ես հորս հետ խոսելուց հասկանում եմ,որ ինքը սպասում է բոլոր Արժանապատիվ և Ազնիվ քաղաքացիներին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում