Գագիկ Բեգլարյանը տեղում ստուգել է Կոտայքի և Գեղարքունիքի ճանապարհների անցանելիությունը

Վերջին օրերի առատ ձյան հետևանքով ավտոճանապարհների անցանելիությունը, ճանշինների աշխատանքը տեղում ստուգելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն այցելել է Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր: Ինչպես  տեղեկացնում են  ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, յուրաքանչյուր մարզում ճանշիններ ի ղեկավարները նախարարին զեկուցել են իրենց կողմից սպասարկվող ճանապարհների մաքրման աշխատանքների ընթացքի, առկա խնդիրների և դժվարությունների մասին: ‹‹Աղ ու ավազի, համապատասխան տեխնիկայի և անհրաժեշտ աշխատուժի խնդիր չկա››,- նշել են նրանք, ապա նաև հավելվել, որ հարկ եղած դեպքում էլ աշխատում են հագեցած գրաֆիկով, մի քանի հերթափոխով և անում են հնարավորինը, որպեսզի ձյան առատ տեղումներից ընդամենը ժամեր անց բոլոր ճանապարհները լինեն մաքուր և անցանելի: 

Ճանապարհի երթևեկելի հատվածների անցանելիությունը լիարժեք ապահովելուց հետո, ճանշինների աշխատակիցները ձեռնամուխ են եղել նաև կողնակների մաքրման և ճանապարհների երթևեկելի մասի լայնացման աշխատանքներին: Նշված մարզերի ավտոճանապարհները լիովին երթևեկելի են, չկա որևէ խոչընդոտ վարորդների անվտանգ երթևեկն ապահովելու համար: Գագիկ Բեգլարյանը ընդհանուր առմամբ գոհ է եղել ավտոճանապարհների վիճակից, կատարված աշխատանքներից։ Նախարարը կարևորել է, որ ավելորդ խնդիրներից խուսափելու համար ճանշինները ժամանակին կատարեն աղով, ավազով մշակման և մա քրման աշխատանքները, որպեսզի ավտոճանապարհները մաքուր և անցանելի լինեն ողջ ձմռան ընթացքում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում