Թուրքական «պարբերական» հիվանդությունը անցել է սահմանը, ընդլայնել՝ աշխարհագրությունը

Արմենակ Մանուչարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.«Հայտնի է, որ թուրքերն ու «ադրբեջանցիները» մեկ դար և ավել է զբաղված են պատմության կեղծարարությամբ: Այս երևույթը չի սահմանափակվում Ցեղասպանության և Արցախի հիմնախնդիրները սեփական տեսանկյունից ներկայացնելու հայտնի դրսևորումներով: Կեղծարարությունը՝ որպես գենա-ձեռագիր, նրանց է փոխանցվում արյամբ, և արտահայտվում է ամենատարբեր ոլորտներում: Կյանքի, կենցաղի, տեղանունների, պատմության, ժամանակագրության, տարազի, մշակույթի: Այդ «յուրացումները» մեզ համար նորություն չեն և մեզ անակնկալի չեն բերում:

Պատմակեղծարարության ձևերից մեկն էլ մշակութային արժեքների «յուրացումն է», այն որպես «իրենցը» ներկայացնելը: Վերջերս թուրք-ադրբեջանական կեղծարար դաշինքը համառորեն պնդում էր, որ մեր երգարվեստի գոհարներից՝ «Սարի աղջիկ»-ը, Սայաթ Նովայի «Քյամանչա»-ն իրենք են «ստեղծել», երգել… Կեղծարարները, անցնելով բոլոր  սահմանները, ռուսական հեռուստատեսությանը փորձում էին համոզել, որ «Սարի աղջիկ»-ը իրենք են ստեղծել, իրենք՝ կատարել:

Բայց չէ՞ որ մենք, աշխարհը և նույնիսկ իրենք՝ կեղծարարները գիտեն, որ այդ երգերը իրենք չեն ստեղծել. Չէ՞ որ պատմությանը անծանոթ ցանկացած մարդ կարող է ուսումնասիրել և փաստացի տեսնել, որ ստախոսությամբ ու «յուրացումով» պատմություն է կեղծվում.
Ուրեմն ո՞րն է այս կապրիզի նպատակը…

Իմ կարծիքով, կա մի պարզ հաշվարկ՝ հաճախ կրկնելով(շուտ-շուտ ասենք՝ չմոռանանք), կապրիզով, զոռբայությամբ իրենց հասարակություններին, աշխարհին ներկայացնել, համոզել, որ այդ երգերը սկզբից իրենք են կատարել.

Բայց հենց այդ հաշվարկում էլ սխալվում են կեղծարարները.
Եթե հաջողվի ձեր հասարակություններին խաբել, եթե հաջողվի անգամ աշխարհին խաբել, մեկ է, ինքներդ ձեզ հո չե՞ք կարող խաբել: Չգիտե՞ք, որ. «ստի ոտքը կարճ է» և ստի վրա «կառուցվածը» ներքին ճգնաժամի է հանգեցնելու: Հոգու խորքում միշտ աղաղակելու է ճշմարտությունը:

Ճշմարտությունը մեկն է: Ճշմարտությունը գիտենք մենք, գիտեն նրանք, գիտեն բոլորը, գիտեք նույնիսկ դուք, որքան էլ որ այն դառն է ձեզ համար:
Ճմարտությունը այն է, որ «Սարի աղջիկ»-ն էլ, «Քյամանչա»-ն էլ առաջին անգամ մեր շուրթերից է հնչել: Դրանք մեր երգերն են, մեր` հայ ազգի:

Պարբերական դարձած՝ յուրացնելու թուրքական հիվանդությունը տարածվում է, բայց դատապարտված է ինքնաոչնչացման»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում