Ամերիկացի փորձագետները հաստատել են, որ սիրիական բանակը Ղուտայում սարին գազ չի օգտագործել

Ամերիկացի փորձագետները հաստատել են, որ սիրիական բանակը Դամասկոսի մերձակայքում գտնվող Արևելյան Ղուտայում օգոստոսի 21-ին զինյալների դեմ բախումների ժամանակ սարին գազ չի օգտագործել: Մասաչուսեթս ինստիտուտի մասնագետ Թեոդոր Պոստոլը և ՄԱԿ-ի նախկին տեսուչ Ռիչարդ Լլոյդը հաստատել են, որ փաստերը վկայում են այն մասին, որ սիրիական բանակը չէր կարող օգտագործել սարին գազ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, հատկանշական է, որ ավելի վաղ ԱՄՆ-ն սպառնում էր նման արարքի համար հարված հասցնել Սիրիային: Համաձայն փորձագետների եզրակացության՝ Արևելյան Ղուտայում օգտագործվել է ինքնաշեն քիմիական զինամթերք: Մասնագետները նշել են, որ սարին գազ օգտագործելու դեպքում սիրիական բանակն ուղղակի չէր հասնի իր նպատակակետին, քանի որ սարինի հզորությունը 2 կմ է: Փաստերը վկայում են այն մասին, որ սիրիական բանակի հսկողության տակ գտնվող տարածքները, որտեղից արձակվ ել է սարին գազը, ավելի քան 2 կմ հեռավորության վրա են գտնվում բախումների շրջաններից: Փորձագետները նաև բացառում են այն տարբերակը, որ թունավոր նյութերով պատրաստված զինամթերը կարող էր պատրաստել միայն սիրիական բանակը: Նրանք ընդգծել են, որ դրանք կարող է պատրաստել ցանկացած մարդ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում