ՆԱՏՕ-ն քննադատել է Քաբուլում տեղի ունեցած ահաբեկչությունը

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով զոհերի թիվն աճում է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը վկայակոչելով Euronews հեռուստաընկերությանը, զոհերի թիվը հասել է 21-ի: Նրանցից 13-ը արտասահմանցի են, իսկ 4-ը’ ՄԱԿ-ի աշխատակիցներ: Փաստի առթիվ ելույթ է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը եւ ցավակցություն հայտնել զոհերի հարազատներին: «Նման ահաբեկչություններն ու բռնությունը չեն կարող որեւէ արդարացում ունենալ»- հայտարարել է Ռասմուսենը:

Մահապարտ-ահաբեկիչը ռումբը տեղադրել էր «Լիբանանյան պանդոկ» ռեստորանում: Ինչպես Euronews-ի թղթակցին փոխանցել է ռեստորանի խոհարարը, ով կրակոցների ժամանակ փախել եւ շուրջ 3 ժամ թաքնվել է ծխատարում, մինչ պայթյունը եւս երկու ահաբեկիչներ ներս են խուժել ռեստորան եւ կրակ բացել այցելուների վրա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում