Զինծառայողի ինքնասպանության գործով պատասխանատվության կենթարկվի 5 սպա

Պարտադիր ժամկետային զինծառայող Վանիչկա Հովակիմյանի ինքնասպանության գործով նշանակված ծառայողական քննությունն ավարտվել է: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ արդյունքում պատասխանատվության կենթարկվի 5 սպա՝ նույն զորամասի դասակի, վաշտի, գումարտակի հրամանատարները և գնդի տեղակալը, ո? ?քեր կպաշտոնազրկվեն կամ կաստիճանազրկվեն:Արծրուն Հովհաննիսյանն ավելացրեց նաև, որ ավելի վերադաս սպաները խիստ նկատողություն կստանան:

Դեկտեմբերի 10-ին, ժամը 18:10-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում հայտնաբերվել է ներքին վերակարգում որպես օրապահ ընդգրկված ժամկետային զինծառայող շարքային Վանիչկա Արամայիսի Հովակիմյանի դին’ ծնոտի ստորին շրջանում հրազենային վիրավորումով: Հարուցվել է քրեական գործ ՔՕ 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Այդ հոդվածով սահմանվում է ինքնասպանության հասցնելը: Քրգործի շրջանակում ձերբակալվել էին նրա երկու ծառայակիցները: Դեկտեմբերի 20-ին կալանավորվել է նույն զորամասի վաշտի հրամանատար կապիտան Արթուր Աթաբեկի Մուրադյանը: Ինքնասպանությունից առաջ Վանիչկան զանգահարել էր հորն ու ասել, որ իրեն այլեւս չեն տեսնի։ Դեկտեմբերի 12-ին գտել են նրա թողած գրությունը: Վանիչկան գրել էր, որ ինքնասպանություն է գործում հեռախոսի պատճառով, որն ինչ-որ մեկը գողացել է ու գցել իր ուսապարկը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում