Ուկրաինայի ընդդիմադիրները ներկայացրել են ռադիկալ պահանջներ

Ուկրաինայի ընդդիմադիրները հայտարարել են այն հինգ պահանջները, որոնցով ընդդիմությունը իշխանությունների հետ բանակցություննների կներկայանան: Սակայն նունիսկ այդ նվազագույն ծրագիրը Յանուկովիչի հետ փոխզիջումների գնալ չի նախատեսել :

Երեկ Գրուշեվսկոյում տեղի ունեցած իրադարձությունները ցույց տվեցին, որ Մայդանում հավաքված մասսան շատ ռադիկալ է տրամադրված, և պատրաստ է նույնիսկ գնալ քաղաքացիական պատերազմին: Ինչպես տեղեկացնում է Еспресо.TV կայքը, նրանք ոչ թե նախորդ անգամվա նման Յանուկովիչին համաներում կառաջարկեն, այլ  ներկայացնելու են արմատական առաջարկությունների փաթեթ:

Կարդացեք նաև`Ուկրաինայում հակադիր ուժերը կրկին բախվել են

Նվազագույն առաջարկությունների թվում են`

  • Նախագահական և պառլամենտական ընտրությունների անհապաղ անցկացում
  • Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերաձևավորում և Նախագահի ընտրության վերաբերյալ օրենքում փոփոխությունների անցկացում
  • Վարչապետ Ազարովի կառավարության հրաժարական: Գլխավոր դատախազի փոփոխություն:Անցումային կառավարության ձևավորում:
  •  Զախարչենկոյին պատժել ոչ միայն հրաժարականի տեսքով:
  • Սկանդալային օրենքների առոչինչ ճանաչում և հեղափոխական շարժման մասնակից անդամներին համաներման շնորհում:

Հեղափոխականները առաջին կետի չընդունման դեպքում ունեն պահուստային տարբերակ: Նրանք պատրաստ են նախագահական ընտրությունները հետաձգել մինչև 2015-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում