Ուշագրավ դրվագներ՝ բնապահպանության նախարարի կենսագրությունում

«ՀՀ բնապահպանության նախարար, ՀՀԿ-ական Արամ Հարությունյանի կենսագրությունը բավական ուշագրավ դրվագներ է պարունակում, որոնք առավել արդիական են հենց այսօր, երբ իրավիճակը մեր երկրի սահմաններում լարված է։

Հայաստանի անկախության հռչակման ընթացքում Արամ Հարությունյանը շարունակել է մնալ «ազնիվ կոմունիստ»՝ 1985-1992թթ. զբաղեցնելով «Նաիրի» ագրոֆիրմայի ԼԿԵՄ կոմիտեի քարտուղարի պաշտոնը։ Իսկ ահա 1992-1994թթ՝ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ, այսօր արդեն տարոնանժդեհական գաղափարախոսության կրող նախարարը հայրենիքի պաշտպանությանը մասնակցելու փոխարեն մեկնել է «խոպան», փախել է. ըստ նրա կենսագրության՝ այդ թվականներին եղել է ՌԴ-ում և զբաղվել առևտրային գործունեությամբ։ Արամ Հարությունյանը Հայաստան է վերադարձել միայն 1994թ., երբ ավարտվել էր ԼՂ պատերազմը, և անմիջապես աշխատել է որպես «Հայինկոմսպասարկում» ՊԶ տնօրեն։ Իսկ այսօր արդեն նախարար է. ահա թե ինչպես են ոչնչանում արժեքները մեր օրերում»,-գրել է «Ժողովուրդ»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում