Ոստիկանությունում կես օր տևած կոլեգիայի նիստը թեժ է եղել

Օրերս «Հրապարակը» գրել էր, որ ոստիկանապետ Վովա Գասպարյանի դժգոհության թիրախում հայտնվել էր Պետական պահպանության վարչությունն իր ղեկավարով հանդերձ։ Պարզվում է՝ ենթականերին անարգանքի սյունին գամելու ու պաշտոնանկությամբ սպառնալու գործընթացը շարունակվում է։ Թիրախում հայտնվել են նոր «զոհեր»՝ Արագածոտնի և Շիրակի մարզային վարչության ղեկավարները։

Երեկ ոստիկանությունում կես օր տևած կոլեգիայի նիստի ժամանակ ոստիկանապետն այս երկուսի մասով «ժայթքել է», ինչը մյուս մարզային վարչությունների պետերն ընդունել են «կուժ, քեզ եմ ասում, կուլա, դու լսիր» մոտիվներով։

Ըստ նիստի մասնակիցներից մեկի, կոլեգիայի նիստի ընթացքում մոտ մեկ տասնյակ ծառայողներ տույժերի են ենթարկվել, որոնց մեջ կան նաև վարչության պետեր։ Սակայն անուններ ճշտել «Հրապարակ»-ին չի հաջողվել։

«Չի բացառվում, որ Շիրակի ոստիկանապետ Բաբակեխյանին ուղղված նախատինքը վերաբերում է Գյումրիում Ղուկասյանների վերջին «հերոսություններին» և ընդհանրապես»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում