Հանրային խորհրդը դեմ է Զվարթնոց օդանավակայանի հին շենքը քանդելուն

Հանրային խորհրդի ղեկավար Վազգեն Մանուկյանը «Ժողովուրդ»-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է, որ Զվարթնոց օդանավակայանի հին շենքի քանդման հարցում իրենք վճռական են. չի կարելի այն քանդել.

«Մենք այսօր մեր նիստի ժամանակ որոշել ենք, որ շարունակելու ենք մեր պնդումները: Մենք ՀՀ կառավարության առջև հարցեր էինք բարձրացրել՝ «Զվարթնոց» օդանավակայանի հետ կապված, որ այժմ պետք է պատասխան ստանանք: Մեր աշխատանքները դրանով չեն ավարտվում»:

«Սակայն նա ոչ մի կերպ չցանկացավ բացահայտել, թե ինչ նկատի ունի՝ մեր աշխատանքները դրանով չեն ավարտվում» ասելով»,-հավելել է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում