Կամո Արեյանը որտեղի՞ց կարող էր իմանալ՝ ավելորդ շինարարություն կա՞, թե՞ չկա

Սայաթ-Նովա 10/5 հասցեում շինարարությունն ընթանում է իր ամբողջ թափով: Վերջերս Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանն այդ մասին ասել էր, որ ինքն ավելորդ շինարարություն չի տեսնում տարածքում, այն, ինչ արվում է, օրենքի սահմաններում է:

«Ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում բակի բնակիչներից Ալբերտ Սարգսյանն ասել է, որ Կամո Արեյանը երբևէ չի եղել իրենց բակում, ոչ էլ իրենք են երբևէ քաղաքապետարանում զրուցել նրա հետ, որտեղի՞ց կարող էր իմանալ՝ ավելորդ շինարարություն կա՞, թե՞ չկա:

«Այն բարեփոխումները, ինչ արել է Կամո Արեյանը քաղաքում, այս բակին չի վերաբերում: Գուցե նրանք կարծում են, որ սա քաղաքի մեջ չէ, այստեղ կարելի է մարդկանց խաբել, իրավունքները ոտնահարել: Նա արել է այն հայտարարությունը, ինչ ձեռնտու է քաղաքապետարանին»,- ասել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում