ԵՊՀ-ն հերքում է աշխատակիցների ազատման դիմում ներկայացնելու մասին տեղեկությունը

Երեւանի պետական համալսարանը հերքում է բուհի մի խումբ աշխատակիցների ազատման դիմում գրելու մասին տեղեկատվությունը: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ԵՊՀ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Կարեն Գրիգորյանը, աշխատանքից ազատման դիմում բուհի որեւէ աշխատակցի կողմից չի ստացվել: «Բուհի աշխատակիցների աշխատավարձերը, ինչպես եւ խոստացել էր ռեկտոր Արամ Սիմոնյանը, 2014 թվականի հունվարի 1-ից բարձրացվել են 7,5 տոկոսով»,- ասաց նա:«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկատվություն էր տարածել, ըստ որի պետհամալսարանի մի շարք լաբորանտներ ու վարչական բաժնի աշխատակիցներ պատրաստվում են աշխատանքից ազատման դիմում գրել’ աշխատավարձերի ցածր լինելու պատճառով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում