Պաշտպանության նախարարությունը կշարունակի Հակոբ Ինջիղուլյանին հայրենիք վերադարձնելու աշխատանքը

Ադրբեջանի հետ ուղիղ կապի բացակայությունը դժվարացնում է Հակոբ Ինջիղուլյանին հետ վերադարձնելը: Հունվարի 24-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Միջազգային կառույցների հետ միասին փորձում ենք հետ վերադարձնել մեր գերուն: Ուղիղ պետական կապերի բացակայության պատճառով չենք կարողանում աշխատանքն արագորեն անել: Սակայն մենք կշարունակենք աշխատանքը, որպեսզի ազատենք Հակոբ Ինջիղուլյանին»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ’ ասաց Օհանյանը:Շարքային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը մոլորվել ու հայտնվել էր ադրբեջանական ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածքում օգոստոսի 8-ի գիշերը: Մեկ օր անց նրան տեղափոխել են Բաքու: Ադրբեջանական կողմը տարբեր պատճառներով հետաձգում էր Կարմիր խաչի պատվիրակների հանդիպումը գերի զինվորի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում