Ուկրաինական թնջուկը ԵՄ-Ռուսաստան համաժողովի առանցքում

Եվրամիությունում «լրջորեն անհանգստացած են» Ուկրաինայի ներկայիս իրադրությունից: Այդ մասին հունվարի 24-ին հայտարարել Է Ռուսաստանում ԵՄ-ի ներկայացուցչության ղեկավար Վիգաուդաս Ուշացկասը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:«Ուկրաինայի իրադրության վատթարանալու լույսով Եվրամիությունն ուժեղացնում Է իր աշխատանքն այս ճգնաժամի քաղաքական լուծմանն աջակցելու համար»,-ասել Է նա: Ուշացկասը հավելել Է, որ Եվրահանձնաժողովի անդամ Շտեֆան Ֆյուլեն արդեն գտնվում Է Կիեւում, իսկ հաջորդ շաբաթվա սկզբին Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ հանդիպելու համար երկրի մայրաքաղաք կժամանեն ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը եւ Եվրախորհրդարանի անդամներ:

«Ուկրաինայի իրադրությունը հունվարի 28-ին կքննարկվի ԵՄ-Ռուսաստան գագաթնաժողովում՝ նկատի առնելով մեր մոտեցումների ակնհայտ տարբերությունը այդ երկրի եւ ազատորեն զարգացման գերադասելի ուղի ընտրելու նրա իրավունքի նկատմամբ»,-հավելել Է Ուշացկասը:

Ավելի վաղ Էշթոնն անհանգստություն Է հայտնել Կիեւում բռնությունների ծավալման առնչությամբ՝ Ուկրաինայի իշխանությանն ու ընդդիմությանը կոչ անելով երկխոսություն սկսել ամենաբարձր մակարդակով: «Ես վճռականորեն դատապարտում եմ Կիեւում իրադարձությունների ուժային զարգացումը, ինչը հանգեցրել Է մարդկային զոհերի…Ես կոչ եմ անում բոլոր մասնակիցներին հանդես բերել զսպվածություն»,-ասել Է Էշթոնը:

Իսկ Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցն այն կարծիքին Է, որ Ուկրաինայի նկատմամբ «Եվրամիության պատժամիջոցներ կարող են կիրառվել այն դեպքում, եթե երկրում շարունակվի ուժային դիմակայությունը»: Միաժամանակ քաղաքական գործիչն ընդգծել Է, որ «մյուս կողմին խորհուրդ Է տալիս չշրխկացնել դուռը» Կիեւի առջեւ: Շուլցի կարծիքով՝ «Եվրամիությունը հետագայում Էլ պետք Է պատրաստակամություն դրսեւորի բանակցություններ վարելու Ուկրաինայի հետ»:

Իր հերթին Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն հայտարարել Է Եվրամիության կողմից Ուկրաինայի իշխանությունների նկատմամբ պատժամիջոցների հնարավոր կիրառման մասին ցուցարարների դեմ բռնություններ գործադրելու կապակցությամբ:

«Մենք անհանգստացած ենք Ուկրաինայի իրադարձություններից եւ կշարունակենք ուշադիր հետեւել դրանց զարգացմանը, ինչպես նաեւ գնահատել ԵՄ-ի կողմից հնարավոր միջոցառումները, որոնք կանդրադառնան այդ երկրի հետ մեր հարաբերությունների վրա»,- ասել Է Բառոզուն:

Եվրահանձնաժողովի ղեկավարը կոչ Է արել Ուկրաինայի իշխանություններին հնարավոր ամեն ինչ անել, որպեսզի դադարեցվեն անկարգությունները Կիեւում: «Ուկրաինայի իշխանությունները պատասխանատու են ճգնաժամի սաստկացումը կանխելուն ուղղված գործողություններ ձեռնարկելու համար եւ այդ նպատակով պետք Է երկխոսության մեջ ներգրավեն ընդդիմությանը եւ քաղաքացիական հասարակությանը: Մենք կոչ ենք անում հակամարտության բոլոր կողմերին՝ ձեռնարկել դրա համար անհրաժեշտ քայլերը»,-ասել Է Բառոզուն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում