Սահմանդրական դատարանը կասեցրել է Կուտակային կենսաթոշակային պարտադիր համակարգի մասին ՀՀ օրենքը

Քիչ առաջ տեղեկցանք, որ ՀՀ սահմանադրական դատարանը որոշում է կայացրել, որով կասեցրել է,  Կուտակային կենսաթոշակային պարտադիր համակարգի մասին ՀՀ օրենքի գործողությունը մինչև դրա սահմանադրականության հարցին անդրադառնալը: Համաձայն ՍԴ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության՝

«ՀՀ սահմանադրական դատարանը 2014 թվականի հունվարի 24-ին աշխատակարգային նիստում որոշել է մինչեւ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 եւ 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ» գործի դատաքն-նության ավարտը կասեցնել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդ-վածի եւ 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը:

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: Սահմանադրական դատարանի որոշմանն ամբողջությամբ /այդ թվում’ պատճա-ռաբանական մասին/ կարելի է ծանոթանալ դատարանի պաշտոնական կայքում: Հիշյալ գործով դատաքննությունը կայանալու է 2014 թվականի մարտի 28-ին’ բանավոր ընթացակարգով»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում