The Guardian-ի հոդվածագիրը զարմացած է Արցախի ավանդույթներով ու ծնելիության աճով

Բրիտանական հեղինակավոր The Guardian թերթը հրապարակել է Արցախ այցելած Անաստասիա Թեյլոր Լինդի հոդվածը’ հայկական հարսանեկան ավանդույթի, ԼՂ-ում ծնելիության խթանման քաղաքականության և ղարաբաղա-ադրբեջանական սահմանին հրադարարի խախտման մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ հոդվածի հեղինակն Արցախում մասնակցել է հայկական հարսանիքի’ տպավորվելով ինչպես հայկական’ օտարի աչքին խիստ ծիսականացված թվացող հարսանեկան ավանդույթներով, այնպես և տեղի կառավարման մարմինների’ ծնելիության աճի խթանմանն ուղղված մարտավարությամբ:Հեղինակը նկատում է, որ երբ 2011 թվականին աշխարհի բնակչությունը հասավ 7 միլիարդի սահմանագծին, լրատվամիջոցները սկսեցին ակտիվ լուսաբանել Չինաստանի նման երկրների կողմից տարվող ծնելիության սահմանափակման քաղաքականությունը: Սակայն դրան հակառակ’ իր անկախությունը հռչակած, բայց միջազգայնորեն չճանաչված Լեռնային Ղարաբաղում կառավարությունը պայքարում է ծնելիության մակարդակի բարձրացման համար’ պետական մակարդակով աջակցելով նորաստեղծ ընտանիքներին:

«Արտակ և Արմինե զույգը մոտ 470 ֆունտ էր ստացել հարսանիքի ժամանակ: Առաջին երեխայի ծնվելու դեպքում նրանք կստանան ևս 150 ֆունտ, ապա 310 ֆունտ’ երկրորդ, 780 ֆունտ’ երրորդ և 1,110 ֆունտ’ չորրորդ երեխայի ծնունդի դեպքում: 18 տարեկանից ցածր վեց երեխա ունեցող ընտանիքներին տուն է տրամադրվում»,- նշում է Լինդը’ ընդգծելով, որ դա հսկայական գումար է մի երկրի համար, որ տարեկան շատ ցածր եկամուտ ունի: Նման քաղաքականության շնորհիվ երեք տարում ծնելիության ցուցանիշն Արցախում աճել է 25 տոկոսով:

Արցախից Հայաստան հետ վերեդառնալու ճանապարհին հեղինակն իր վրա է զգացել հրադադարի խախտման վտանգը և The Guardian-ի ընթերցողներին փոխանցել այն:

«Ես և իմ ուղեկիցը կարողացանք տաքսի գտնել հետ վերադարձի համար…Մենք ընթանում էինք լեռնային ճանապարհով: Ես ցանակացա դուրս գալ մեքենայից, բայց ուղեկիցս զգուշացրեց, որ մեզ վրա կարող են կրակել խավարի միջից»,-գրում է Լինդը’ հիշեցնելով, որ մի կողմից հայկական զինուժն է, մյուս կողմից’ ադրբեջանականը, իսկ հրադադարի խախտումներից զինվորներ և քաղաքացիական անձիք են սպանվում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում