Փարիզում մեկնարկել է Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը

Րոպեներ առաջ Փարիզում մեկնարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնախնդրին նվիրված’ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը նախօրեին հույս էր հայտնել, որ փարիզյան հանդիպումը կարձանագրի առաջընթաց քայլ եւ կնպաստի փետրվարին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպմանը:

Նոյեմբերի 19-ին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների’ Վիեննայում կայացած հանդիպումից հետո երկու երկրների նախագահները արտաքին գործերի նախարարներին հանձնարարեցին շարունակել հանդիպումները Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում