Ուկրաինայում ՀՀ դեսպանը վրդովված է

Երեկ «Ժամանակ»-ը փորձել է Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանից պարզել, թե ինչու դեսպանատունը պաշտոնապես չի արձագանքում Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերին և հատկապես Նիգոյանի սպանությանը, որը չի կարող չհուզել ՀՀ-ին:

«Հանգիստ թողեք Նիգոյանի ընտանիքին: Առանց ձեզ էլ մենք ուսումնասիրում ենք: Ձեր էլեկտրոնային մամուլը ակնհայտ սուտ տեղեկություններ է տարածում և ապակողմնորոշում է Հայաստանի բնակչությանը: Հանգիստ թողեք Ուկրաինայի հայ համայնքին, հերիք է»,- վրդովված ասել է դեսպանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում