«ՍԴ-ի կենսագրության մեջ աննախադեպ որոշում էր». Ռուբիկ Հակոբյան

Սահմանադրական դատարանը երեկ որոշում է կայացրել կասեցնել Կուտակային բարեփոխումների պարտադիր կիրառման գործընթացը: «Առավոտ»-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության անդամ Ռուբիկ Հակոբյանը ողջունելով ՍԴ որոշումը’ ասել է, որ այդ որոշումը Սահմանադրական դատարանի կենսագրության մեջ աննախադեպ էր:

«Բայց կարծում եմ, որ հիմնական որոշումը դեռ առջևում է, որն ամբողջությամբ կքննարկվի մարտ ամսին: Հուսանք, որ այդ որոշումը կլինի կայացված այս որոշման տրամաբանության շրջանակներում»,-նշել է Հակոբյանը:

Հիշեցնենք, որ ԱԺ ոչ իշխանական 4 ուժերի և «Ընդդեմ կուտակային կենսաթոշակային համակարգի» քաղաքացիական նախաձեռնության մի խումբ ներկայացուցիչներ և ՀՀ հազարավոր քաղաքացիներ դեմ էին Կենսաթոշակային բարեփոխումների կուտակայինի պարտադիր բաղադրիչին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում