Վահան Հովհաննիսյանն ազատել է ԱԺ իր աշխատասենյակը

ՀՅԴ խմբակցության նախկին պատգամավոր Վահան Հովհաննիսյանը, որը տարեվերջին նշանակվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ դեսպան, ազատել է խորհրդարանի իր աշխատասենյակը:

Հանվել է նաև աշխատասենյակի դռան մոտ եղած նրա անունով ցուցատախտակը, սակայն Վ. Հովհաննիսյանը դեռևս չի անցել իր պարտականությունների կատարմանը: Ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի դիվանագիտական աղբյուրները, նա ԳԴՀ կմեկնի փետրվար-մարտ ամիսներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում