ՀՀ ֆինանսների նախարարն ընդունեց Fitch-ի փորձագետներին

ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը երեկ՝ հունվարի 24-ին, ընդունեց Fitch Ratings վարկանիշային միջազգային կազմակերպության փորձագիտական խմբի անդամներին:

Համաձայն ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության խումբը Հայաստանում հանդիպումներ ու քննարկումներ է անցկացնում մեր երկրի սուվերեն վարկանիշը գնահատելու նպատակով:

Նախարարի հետ քննարկումների առանցքում պետական ֆինանսների կառավարման համակարգն էր՝ իր առաջնահերթ ուղղություններով ու հիմնական ֆինանսական ցուցանիշներով: Փորձագետների հետ զրույցում անդրադարձ եղավ այն բոլոր գործոններին, որոնք հաշվի են առնվում սուվերեն վարկանշման գործընթացում:

Նշենք, որ վարկանիշային այս կազմակերպությունը արտարժույթով եւ ազգային արժույթով Հայաստանի’ որպես թողարկողի երկարաժամկետ վարկանիշը գնահատել է կայուն կանխատեսմամբ BB-:

Հետևեք մեզ նաև Telegram-ում