Ադրբեջանը խոստանում է պատժել Սիրիայում կռվող ադրբեջանցի մոջահեդներին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը խոստացել է համապատասխան միջոցներ կիրառել այն ադրբեջանցիների նկատմամբ, ովքեր կռվում են Սիրիայի իշխանությունների դեմ:

Ինչպես հաղորդում է  ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, այս մասին լրագրողներին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Էլման Աբդուլլաևը:Մեկնաբանելով ամեն օր ստացվող տեղեկությունները Սիրիայում զոհվող ադրբեջանցի մոջահեդների վերաբերյալ’ Աբդուլլաևը նշել է, որ ադրբեջանական կողմը դիվանագիտական ուղիներով շարունակում է քննել այս հարցը:

Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է հստակեցնել, թե արդյոք սպանվածները հանդիսանում են Ադրբեջանի քաղաքացիներ: «Եթե հաստատվի նրանց ադրբեջանցի լինելու փաստը, ապա օրենքի շրջանակներում համապատասխան միջոցներ կձեռնարկվեն»,- ասել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում