Մագնուս Կարլսենը 11 վայրկյանում հաղթել է Բիլ Գեյթսին

Շախմատի աշխարհի նոր չեմպիոն Մագնուս Կարլսենը շախմատ է խաղացել Microsoft ընկերության ղեկավար Բիլ Գեյթսի հետ:Կարլսենն ընկերական հանդիպում է անցկացրել Microsoft-ի հիմնադրի հետ’ Լոնդոնում կայացած Skalvan շոուի ընթացքում: Գեյթսը խաղացել է սպիտակ խաղաքարերով:

«Աշխարհի նոր չեմպիոնի մտածելու համար տրված է եղել 30 վայրկյան, իսկ Բիլ Գեյթսին’ 2 րոպե: Կարլսենը մրցակիցին հաղթել է ընդամենը 11 վայրկյանում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ’ այս մասին գրում է Gazeta.ru կայքը:

Շախմատի նոր չեմպիոնը հասցրել է շախմատի դասեր տալ նաև Facebook սոցիալական ցանցի հեղիակ Մարկ Ցուկենբերգին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում