Ադրբեջանը խեղաթյուրում է բանակցային գործընթացը. Տիգրան Բալայան

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հունվարի 24-ին հանդիպման մասին Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած տեղեկատվությունը չի համապատասխանում կայացած բանակցությունների բովանդակությանը:
«Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ադրբեջանական կողմն ինքն իր հետ է
բանակցել’ ասելով իր սրտի ուզածը, ինքն իր համար ինչ-որ լուծումներ է
առաջարկել և այդ ամենը փորձում է ներկայացնել որպես բանակցությունների
բովանդակություն:Դա տեղի ունեցած հանդիպման էության խեղաթյուրում է, ինչը ևս մեկ
արտահայտություն է բանակցային գործընթացը գլխիվայր ներկայացնելու
ադրբեջանական կողմի շարունակական գործելաոճի»,-  նշել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

Ադրբեջանի ԱԳ նախարարի մամուլի քարտուղար Էլման Աբդուլլաեւն ասել էր, թե «Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ բանակցությունների հիմքը Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումն է»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում