Հայաստանը Բրազիլիայում նոր դեսպան ունի

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով’ Աշոտ Եղիազարյանն ազատվել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից:

Ինչպես  տեղեկացնում է  ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը, մեկ այլ հրամանագրով Աշոտ Գալոյանն ազատվել է Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից: Գալոյանը նշանակվել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բրազիլիա):

Հետևեք մեզ նաև Telegram-ում