Ուկրաինական ընդդիմությունը գրավել է Վիննիցայի քաղաքային խորհրոդի շենքը

Ուկրաինական ընդդիմության ներկայացուցիչները գրավել են Վիննիցա քաղաքի քաղաքային խորհրդի շենքը: Ինչպես հաղորդում է  Interfax-ը, ընդդիմադիրները գրավել են նաև Վիննիցայի մարզկենտրոնի վարչական գլխավոր շենքերը և պահանջում են մարզային ղեկավարության հրաժարականը:

Ուկրաինական հինգերորդ ալիքի փոխանցմամբ’ քաղաքային և մարզային կենտրոնների գրավմանը մասնակցել են շուրջ 3000 ցուցարարներ: «Բա տկիվշինա» ընդդիմադիր կուսակցության անդամ Անդրեյ Շեվչենկոն իր թվիթերյան էջում նախքան վարչական շենքերի գրավումը գրել էր. «Քաղաքում հաշվեցինք ընդամենը 600 ոստիկան: Վախենում են»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում