ԼՂ խնդրի կարգավորման համար անհրաժեշտ է ավելի մեծ քաղաքական հանձնառություն. Ջեյմս Ուորլիք

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է բոլոր կողմերի քաղաքական առավել մեծ հանձնառությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին իր թվիթերյան էջում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Ստատուս-քվոն անընդունելի է»,- նշել է դեսպան Ուորլիքը:

Հունվարի 24-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ Փարիզում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտքին գործերի ն ախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Դրա արդյունքում տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) եւ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) ծրագրում են առաջիկա շաբաթներին այցելել տարածաշրջան’ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ շարունակելու բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում