The Guardian-ն անդրադարձել է Լևոն Արոնյանի խաղին

Աշխարհի երկրորդ ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը մոտ է գալիք հանգստյան օրերին «Տատա Սթիլ» փառատոնում հաղթանակին: Հայազգի շախմատիստը 1,5 միավորով առաջ է մյուս մրցակիցներից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ’ այս մասին գրում է բրիտանական The Guardian-ը: Արոնյանի մրցակիցը’ ԱՄՆ առաջին համար Հիկարու Նակամուրան, սարսափելի հանդես եկավ և ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում իջել է 7-րդ հորիզոնական: Իսկ Արոնյանը 50 միավորով զիջում է առաջատար Մագնուս Կարլսենին:Արոնյանը համարվում է հավակնորդների մրցաշարի ֆավորիտներից մեկը: Մրցաշարը կկայանա մարտին Ռուսաստանում, որտեղ կորոշվի Մագնուս Կարլսենի հակառակորդը աշխարհի գահի համար:

Պարբերականը նշում է, որ Արոնյանի վերջին արդյունքները մի շարք մրցաշարերում շատ «փխրուն» են: Նա նմանվում է Պաուլ Կերեսին: Էստոնացին հնարավորություն ուներ հայտնվել հավակնորդների ցուցակում, և ինչպես հիմա նրա երկրապագուներն են ասում, նա աշխարհի լավագույն շախմատիստներից էր, ով չդարձավ աշխարհի չեմպիոն:

«Արոնյանը ազգային հերոս է Հայաստանում, որտեղ շախմատը դպրոցական առարկա է: Նա նաև խոսում է հրաշալի անգլերենով, ապրում է Գերմանիայում, և ունի ֆիլիպինցի ընկերուհի: Եթե նրան հաջողվի հաղթել հավակնորդների մրցաշարում, նա պետք է «պատերազմի» Կարլսենի հետ»,- նշում է The Guardian-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում