Տիգրան Բալայանը պատասխանել է Ջեյմ Ուորլիքի հայտարարությանը

Անհրաժեշտ է ստիպել Ադրբեջանին դադարեցնել սադրանքները, անպատասխանատու քայլերը և ատելության քարոզչությունը: Այս մասին իր թվիթերյան էջում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը’ ի պատասխան ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի այն դիտարկման, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար «անհրաժեշտ է բոլոր կողմերի առավել մեծ քաղաքական հանձնառությունը»:

Հունվարի 24-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ Փարիզում կայացած Հայաստանի և Ադրբեջանի արտքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումից հետո ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը իր թվիթերի ջում գրել էր.«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է բոլոր կողմերի քաղաքական առավել մեծ հանձնառությունը: Ստատուս-քվոն պետք է անընդունելի լինի»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում