Կիևի բախումների արդյունքում և մեկ ցուցարար է մահացել

Կիևի հիվանդանոցներից մեկում մահացել է հունվարի 22-ին Գրուշևսկու փողոցում իրավապահների և ցուցարարների բախումների արդյունքում վիրավորված 45-ամյա Ռոման Սենիկը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով unian.net-ը, համաուկրաինական «Ազատություն» միության ներկայացուցիչ, պատգամավոր Իրինա Սեխը նշել է, որ մի քանի օր շարունակ բժիշկները պայքարել են Ռոմանի կյանքի համար, սակայն նրա վիճակը շատ ծանր է եղել: «Նա ծա նր վնասվածքներ էր ստացել թոքերի հատվածում: Մի քանի վիրահատություններ են արվել, անդամահատվել է ձեռքը»,- փոխանցել է Սեխը:

45-ամյա Ռոմանը ծագումով Յավորիվշինայից է եղել, սակայն վերջին տարիներին ապրել է Տուրկում: Ռոմանին կհուղարկավորեն Յավորիվշինայում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում