Սոչիի խաղերին կարող են այցելել 60 պետության ղեկավարներ

Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերին, հնարավոր է, մասնակցեն շուրջ 60 երկրների ղեկավարներ: Այս մասին տեղեկացնում Է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով gazeta.ru կայքը:Ըստ լրատվամիջոցի’ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի արտաքին հարցերով օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ Պուտինը նրանց բոլորի հետ երկկողմանի պաշտոնական եւ ոչ պաշտոնական հանդիպումներ կունենա:

Արտերկրի պաշտոնյաները Սոչիի խաղերին ներկա լինելու հրավերները ստացել են միջազգային օլիմպիական կոմիտեից՝ ՄՕԿ-ից:

2010 թվականին Կանադայի Վանկուվեր քաղաքում կայացած նախորդ ձմեռային խաղերի բացմանը ներկա եղան 30 պետությունների ղեկավարներ:

Սոչիի օլիմպիական խաղերը կանցկացվեն փետրվարի 7-23-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում